Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 111,5 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 43-ամյա Մուրադ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 66-ամյա Ռազմիկ Մ.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վիրավորը տեղում առաջին բուժօգնություն է ստացել և տեղափոխվել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը «BMW»-ի վարորդն է։

