Ծանրամարտի ԵԱ. Ինչ արդյունքներ են գրանցել Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը Zarkerak - Ծանրամարտի ԵԱ. Ինչ արդյունքներ են գրանցել Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը
Zarkerak Zarkerak - Ծանրամարտի ԵԱ. Ինչ արդյունքներ են գրանցել Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը
Ծանրամարտի ԵԱ. Ինչ արդյունքներ են գրանցել Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը

Ծանրամարտի ԵԱ. Ինչ արդյունքներ են գրանցել Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամներ Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը մեկնարկել են Եվրոպայի առաջնությունում:

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության կանանց 53 կգ քաշային կարգի A ենթախմբում Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 76 կգ ու 80 կգ: Այս վարժությունում նա 5-րդն էր: Հրում վարժությունում նա բարձրացրեց միայն 95 կգ: Այս ձևում նա 14-րդն է: Երկամարտի 175 կգ արդյունքով` Իզաբելլա Յայլյանը Եվրոպայի առաջնությունում 9-րդն է:

Տանզելա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 74 կգ ու 78 կգ: Պոկում վարժությունում Գրիգորյանը 9-րդն էր: Հրում վարժությունում նա բարձրացրեց 96 կգ ու 101 կգ: Այս վարժությունում նա 7-րդն է: Երկամարտի 179 կգ արդյունքով` Տանզելա Գրիգորյանը ԵԱ-ում 6-րդն է:

 

20 Ապրիլ, 2026 10:47
Վեր