Ապօրինի զենք-զինամթերքի հանձնումներ՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Zarkerak - Ապօրինի զենք-զինամթերքի հանձնումներ՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում
Zarkerak Zarkerak - Ապօրինի զենք-զինամթերքի հանձնումներ՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում
Ապօրինի զենք-զինամթերքի հանձնումներ՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում

Ապօրինի զենք-զինամթերքի հանձնումներ՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման միջոցառումները շարունակվում են առավել հետևողականությամբ: Միաժամանակ, բնակչության շրջանում իրականացվում է բացատրական աշխատանք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 

Կամավոր հանձնման հերթական դեպքերը գրանցվել են Ոստիկանության գվարդիայի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։

 

Ոստիկանության գվարդիայի Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին ներկայացած քաղաքացին կամավոր հանձնել է ինքնաշեն հրացան, «Ֆ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով, և ինքնաձիգի 50 փամփուշտ։

 

Ոստիկանության գվարդիայի Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի հարակից տարածքում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում հայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, «ՌԳԴ-5» և «Ֆ-1» տեսակի երկու նռնակ՝ իրենց պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի 34 փամփուշտ։

 

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

 

20 Ապրիլ, 2026 13:28
Վեր