Անգլերենը որպես լեզու պետք է հասանելի լինի երևանյան դպրոցներում. Ավինյան Zarkerak - Անգլերենը որպես լեզու պետք է հասանելի լինի երևանյան դպրոցներում. Ավինյան
Zarkerak Zarkerak - Անգլերենը որպես լեզու պետք է հասանելի լինի երևանյան դպրոցներում. Ավինյան
Անգլերենը որպես լեզու պետք է հասանելի լինի երևանյան դպրոցներում. Ավինյան

Անգլերենը որպես լեզու պետք է հասանելի լինի երևանյան դպրոցներում. Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի դպրոցներում խոսակցական անգլերենի խմբակների ծրագրին։

Նա հիշեցրել է, որ կազմակերպում են խոսակցական անգլերենի խմբակներ և ցանկանում են, որ այն լինի բոլոր դպրոցներում։ Նա հրավիրել է անգլերենի մասնագետներին. «Որպեսզի հասկանաք՝ ինչ պահանջարկ ունի այս ծրագիրը, մեր դպրոցներից մեկում իրականացված հարցման համաձայն՝ աշակերտների մոտ կեսը ցանկացել է մասնակցել այս խմբակներին իրենց անգլերենի բարելավման ծրագրին։ Եվ սա մեծ ազդակ է մեզ համար, որ խոսակցական անգլերենի համակարգը դնենք ինստիտուցիոնալ ռելսների վրա, տարածենք բոլոր դպրոցներում։ Սկսենք միգուցե կամավորներով, բայց ինչ-որ մի փուլի հասկանանք, որ սա որոշակի պրոֆեսիոնալ աշխատանք է ենթադրում և միգուցե ֆինանսական հատկացումներ անենք այս ծրագրի համար»,-ասել է նա՝ հավելելով, որ փորձնական ծրագրի արդյունքները դրական են։

«Անգլերենը որպես լեզու պետք է հասանելի լինի երևանյան դպրոցներում բոլորի համար, և դպրոցն ավարտելուց երեխաները պետք է վարժ անգլերեն խոսել իմանան»,- շեշտել է քաղաքապետը։

20 Ապրիլ, 2026 11:00
Վեր