Վարորդական վկայականի գործնական քննությանը  ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա քաղաքացիներին չկորցնել տեսական քննության արդյունքները. Խաչատուրով Zarkerak - Վարորդական վկայականի գործնական քննությանը ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա քաղաքացիներին չկորցնել տեսական քննության արդյունքները. Խաչատուրով
Zarkerak Zarkerak - Վարորդական վկայականի գործնական քննությանը ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա քաղաքացիներին չկորցնել տեսական քննության արդյունքները. Խաչատուրով
Վարորդական վկայականի գործնական քննությանը  ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա քաղաքացիներին չկորցնել տեսական քննության արդյունքները. Խաչատուրով

Վարորդական վկայականի գործնական քննությանը ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա քաղաքացիներին չկորցնել տեսական քննության արդյունքները. Խաչատուրով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետի երկարաձգման նախագծով նախատեսվում է, տեսական քննությունից հետո գործնական քննությունը հանձնել ոչ թե մեկ, այլ երկու տարում։

Zarkerak.am-ի հետ զրույցում փորձագետ Արտակ Խաչատուրովն ասաց, որ օրենքով հնարավոր է մեկ տարվա ընթացքում մինչև 11 անգամ վերահանձնել քննությունը, բայց հերթերի պատճառով հասցնում են 3 անգամ փորձել։ «Սա հնարավորություն կտա քաղաքացիներին չկորցնել արդեն հանձնած տեսական քննության արդյունքները»,- եզրափակեց Արտակ Խաչատուրովը:

Նա նաև նկատեց, որ նախկինում եղել են դեպքեր, երբ վարորդական վկայականները ձեռք են  բերվել գումարի դիմաց, սակայն այսօր իրավիճակը էապես փոխվել է, և նման երևույթները այլևս չկան, և եթե նախկինում դեպքեր են եղել ապա բացահայտվել և պատասխանատվության են ենթարկվել ոչ միայն տվյալ պահին բռնված անձինք, այլ նաև նույն ձևով վարորդական վկայական ստացած քաղաքացիները: Այսօր արդեն գործընթացը հիմնականում ընթանում է բնական ճանապարհով․ քաղաքացիները պատրաստվում են, մասնակցում քննություններին և ստանում վկայականը առանց միջամտությունների»,- նշել է փորցագետը:

Արտակ Խաչատուրովի խոսքով՝  հետագայում հնարավոր է ներդրվեն էլեկտրոնային վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ, ինչը կօգնի ավելի բարձր մակարդակի թափանցիկություն ապահովել:

20 Ապրիլ, 2026 00:09
Վեր