Հայ շախմատիստները աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել Zarkerak - Հայ շախմատիստները աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել
Zarkerak Zarkerak - Հայ շախմատիստները աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել
Հայ շախմատիստները աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել

Հայ շախմատիստները աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

Չեմպիոն է դարձել 18-ամյա ուկրաինացի միջազգային վարպետ Ռոման Դեխտյարովը, ով 11 հնարավորից վաստակել է 9 միավոր:

Ինչպես հաղորդֆում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, հայ շախմատիստներից 2027 թվականի աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր 8 միավորով կիսել են 5-23-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ և 13-րդ հորիզոնականները:

Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, ով նույնպես 8 միավորով զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը:

Առաջնության շրջանակներում Արսեն Դավթյանը լրացրել է իր գրոսմայստերի առաջին նորման, իսկ Տիգրան Համբրաձումյանը՝ իր միջազգային վարպետի երկրորդ նորման:

Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները.

ՄԳ Հայկ Մարտիրոսյան՝ 8 միավոր

ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան՝ 8 միավոր

ՄՎ Արսեն Դավթյան՝ 8 միավոր

ՄԳ Էմին Օհանյան՝ 7.5 միավոր

ՄԳ Շանթ Սարգսյան՝ 7.5 միավոր

ՄԳ Գաբրիել Սարգսյան՝ 7.5 միավոր

ՄԳ Արթուր Դավթյան՝ 7.5 միավոր

ՄԳ Մանուէլ Պետրոսյան՝ 7 միավոր

ՄՎ Վահե Սուքիասյան՝ 6.5 միավոր

ՄԳ Մամիկոն Ղարիբյան՝ 6.5 միավոր

ՖՎ Տիգրան Համբարձումյան՝ 6.5 միավոր

ՄՎ Ռոբերտ Փիլիպոսյան՝ 6.5 միավոր

ԿՄԳ Մարիամ Մկրտչյան՝ 6.5 միավոր

ՖՎ Հայկ Երիցյան՝ 5 միավոր

Րաֆֆի Ղազարյան՝ 4.5 միավոր:

 

20 Ապրիլ, 2026 21:18
Վեր