Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է Ղուկասյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը։ Տեղեկությունն Araratnews-ին փոխանցեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորված է:


