Ըմբշամարտի ԵԱ․ Մալխաս Ամոյանի հաղթական մեկնարկն ու հայ մյուս ըմբիշների արդյունքները Zarkerak - Ըմբշամարտի ԵԱ․ Մալխաս Ամոյանի հաղթական մեկնարկն ու հայ մյուս ըմբիշների արդյունքները
Zarkerak Zarkerak - Ըմբշամարտի ԵԱ․ Մալխաս Ամոյանի հաղթական մեկնարկն ու հայ մյուս ըմբիշների արդյունքները
Ըմբշամարտի ԵԱ․ Մալխաս Ամոյանի հաղթական մեկնարկն ու հայ մյուս ըմբիշների արդյունքները

Ըմբշամարտի ԵԱ․ Մալխաս Ամոյանի հաղթական մեկնարկն ու հայ մյուս ըմբիշների արդյունքները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը հաղթանակով է սկսել պայքարը։ 77 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի գործող չեմպիոնը 1/8 եզրափակիչում 4-0 հաշվով վստահորեն հաղթել է Կառլ Բաֆին և նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր։

Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչներից տպավորիչ ելույթ է ունեցել 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որը քառորդ եզրափակիչում 7-3 հաշվով առավելության է հասել Իվան Ստեֆանսկիի նկատմամբ ու նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր. երեկոյան նա կգոտեմարտի եզրափակիչ դուրս գալու համար։ Իսկ ահա Կարեն Ասլանյանը որակավորման փուլի հաղթանակից հետո քառորդ եզրափակիչում անհասկանալի մրցավարության պայմաններում 2-5 հաշվով զիջել է Սերգեյ Եմելինին։

Չնայած կրած պարտություններին՝ Հայաստանի հավաքականի միանգամից երեք ըմբիշ պահպանում է մեդալային պայքարը շարունակելու հնարավորություն: Եթե Կարեն Ասլանյանին հաղթած Սերգեյ Եմելինը հասնի մինչև առաջնության եզրափակիչ, հայ մարզիկը իրավունք կստանա մասնակցելու սփոփիչ գոտեմարտին։ Նույն կանոնը գործում է նաև 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանի (1/8 եզրափակիչում պարտվել է Ռիզա Կայալփին) և 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանի (զիջել է Տուրփալ Բիսուլթանովին) պարագայում. նրանք նույնպես կսպասեն իրենց մրցակիցների առաջխաղացմանը։

 

20 Ապրիլ, 2026 16:11
Վեր