Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ապրիլի 18-19-ը տեղի է ունեցել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈՒՄՎ) միջազգային քարտուղարության նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են եղել պատգամավորներ Հրաչյա Հակոբյանն ու Հայկ Ցիրունյանը:
Քննարկվել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գործունեությանը վերաբերող ընթացիկ հարցեր, ինչպես նաև նախանշվել են առաջիկա ծրագրային առաջնահերթությունները: Նիստի ընթացքում ընդունվել է հայտարարություն՝ հակամարտությունների կործանարար հետևանքների, կրոնների դերի և այդ հարցերում Եվրոպայի դիրքորոշման վերաբերյալ: Շեշտադրվել է խաղաղության, փոխըմբռնման և համագործակցության առաջնայնությունը:
Նիստին մասնակցել են պատվիրակություններ տասներկու երկրներից` Հայաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Կիպրոսից, Եգիպտոսից, Վրաստանից, Հունաստանից, Հունգարիայից, Հորդանանից, Հյուսիսային Մակեդոնիայից, Պաղեստինից, Ռումինիայից և Սերբիայից:

