Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է Zarkerak - Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է
Zarkerak Zarkerak - Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է
Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է

Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է մի շարք ընկերությունների կողմից անապրանք գործարքներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ և բազմակողմանի վարութային և ապացուցողական գործությունների արդյունքում ընկերություններից մեկի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 326 մլն ՀՀ դրամի վնասը»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

21 Ապրիլ, 2026 15:57
Վեր