Անտոնիո Ֆերնանդեսը՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Zarkerak - Անտոնիո Ֆերնանդեսը՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Zarkerak Zarkerak - Անտոնիո Ֆերնանդեսը՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Անտոնիո Ֆերնանդեսը՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Անտոնիո Ֆերնանդեսը՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ Նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է ֆուտզալի ազգային հավաքականի փոփոխությունները: Այդ մասին հայտնում են ՀՖՖ-ից:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՖՖ բոլոր բաժինների ղեկավարները և ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի անդամները։

Ռուբեն Նազարեթյանն այսուհետ կզբաղեցնի ՀՖՖ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Հայաստանի ընտրանին կգլխավորի իսպանացի մասնագետ Անտոնիո Ֆերնանդեսը: Նա մեր ազգային թիմում աշխատում էր տևական ժամանակ։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Նազարեթյանին կատարած ահռելի աշխատանքի համար։ 

«24 տարի անց Ռուբեն Նազարեթյանը որոշել է անցնել այլ աշխատանքի ՀՖՖ-ում։ Սա նոր էջ է, որը կնպաստի հայկական ֆուտզալի ու ֆուտբոլի զարգացմանը։ Շնորհակալական խոսքերը քիչ են, քանի որ այս ընթացքում բազմաթիվ դժվարություններ են հաղթահարվել։ Թե՛ նախորդ, թե՛ այս տարի ունեցանք նաև մի շարք երջանիկ պահեր։ Չեխիայի և Ուկրաինայի դեմ խաղերից հետո բոլորիս էմոցիաներն անմոռանալի էին։ Դրա համար ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում։ Այսուհետ Ռուբեն Նազարեթյանը լինելու է ՀՖՖ նախագահի գլխավոր խորհրդական։ Մենք միասին փորձում ենք մեծ միջազգային նախագիծ բերել Հայաստան, այս պահին բանակցություններ են ընթանում են, հուսով եմ՝ կստացվի և Ռուբեն Նազարեթյանի երազանքը կկատարվի՝ բրազիլական համակարգով ֆուտբոլի-ֆուտզալի դպրոց կունենանք։

Վերջին տարիներին Ռուբեն Նազարեթյանը ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի կոմիտեի անդամ է և այնտեղ նրա աշխատանքը մեծ դեր ունի։ Ես՝ որպես ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ և Ռուբեն Նազարեթյանը փորձելու ենք նախագծեր իրականացնել, որը մեծապես կնպաստի միջազգային ասպարեզում ֆուտզալի զարգացմանը։ Կարծում եմ՝ գալիք 1-2 տարվա ընթացքում մեր միջազգային նախագծերը կյանքի կկոչվեն։ Նազարեթյանին ֆուտզալի աշխարհը գիտի, մշտապես լսում է, կարծիք է հարցնում և ֆուտզալի կոմիտեում նա առանցքային դեր ունի։Հիմա ճիշտ ժամանակն է փորձել ավելի մեծ մասսայականություն տալ մարզաձևին և ավելի լայն ներկայացվածություն ունենալ եվրոպական ասպարեզում։ Անտոնիոյին մաղթում եմ բարի երթ։ ՀՖՖ-ն ֆուտզալում պետք է ունենա ամենաբարձր նպատակները, պետք է առաջնորդվենք այդ նպատակներով։ Բոլորս տեսել ենք՝ ինչ է նշանակում խաղալ ամենաբարձր մակարդակով և ցանկանում ենք կրկնել այն։ Կարծում եմ՝ միասնական լինելով կկարողանանք անել դա և բոլորիս ջանքերով ամեն ինչ ստացվելու է։ Հայկական ֆուտզալը շարունակելու է ուրախացնել բոլորիս»։ 

Ռուբեն Նազարեթյանը նշեց՝ եկել էր ժամանակը գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու համար։ 

«Շնորհակալ եմ բոլորին, որոնք 2002թ-ից եղել են մեզ հետ՝ աջակցել ու հավատացել են այս ծրագրին։ Շնորհակալ եմ բոլոր խաղացողներին, որոնց հետ բոլոր դժվարությունները հաղթահարելով հասել ենք Եվրոպայի առաջնություն։ Շնորհակալ եմ ՀՖՖ ներկայիս ղեկավարությանը՝ ծրագրին հավատալու, մեր կողքին կանգնելու համար։ Հրաժեշտ եմ տալիս այն մտքով, որ իմ առաքելությունը որպես գլխավոր մարզիչ ավարտված է։ Ինձ սպասում է շատ ավելի բարդ աշխատանք, քանի որ բոլոր ծրագրերը, որոնք ունենք, շատ ավելի ջանք ու եռանդ է պահանջելու։ Նոր գլխավոր մարզիչն արդեն 1,5-2 տարի պրոցեսի մեջ է։ Արդեն հասկացել է՝ ինչ է Հայաստանի հավաքականն ու ընտանիք հասկացողությունը։ Անտոնիոյի համար բարդ է լինելու, քանի որ հասել ենք մի կետի, որից ցածր չենք կարող մրցել։ Մշտապես լինելու եմ Անտոնիոյի կողքին։ Հավատում ենք նրան ու մարզչական շտաբին։ Գիտեմ, որ թիմը մշտապես լինելու է բարձունքում։ Հեռանալու որոշումը նոր չեմ կայացրել։ Այն ընդունել եմ Եվրոպայի առաջնության մրցափուլից առաջ»։   

Նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսը շեշտեց՝ առաջին օրվանից իրեն ընդունել են որպես ընտանիքի անդամ։ 

«Մինչև իմ այստեղ գալը ֆուտզալի ոլորտում հսկայական աշխատանք է կատարվել։ Մեր առաքելությունը հստակ է՝ պետք է շարունակել կերտել պատմություն, անել այն, ինչ կարող ենք։ Մեր առջև կա մի բարդ մարտահրավեր՝ նվաճել Աշխարհի առաջնության ուղեգիր։ Եվրոպայից հիմնական փուլ են դուրս գալիս միայն մեծ թիմերը։ Առավելագույն ջանքերը պետք է գործադրենք այդ մարտահրավերին դիմակայելու, մեր նպատակին հասնելու համար։ Ակնհայտ է՝ Հայաստանի հավաքականի բոլոր մրցակիցներն արդեն ավելի լուրջ են վերաբերվում մեզ, դա շատ կարևոր է։ Կշարունակեմ անել այն, ինչ արել եմ այս ընթացքում ու կրկին հաճույք կստանամ մեր ֆուտբոլիստների հետ աշխատանքից»։  

Անտոնիո Ֆերնանդեսի գլխավորությամբ մեր հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը։ Այն կշարունակվի մինչև ապրիլի 25-ը։

21 Ապրիլ, 2026 16:41
Վեր