Սեր, ներքին փոթորիկներ, լարվածություն․ այս ամենը միաձուլված է մեկ ներկայացման մեջ՝ «Հետ նայիր զայրացած» Zarkerak - Սեր, ներքին փոթորիկներ, լարվածություն․ այս ամենը միաձուլված է մեկ ներկայացման մեջ՝ «Հետ նայիր զայրացած»
Zarkerak Zarkerak - Սեր, ներքին փոթորիկներ, լարվածություն․ այս ամենը միաձուլված է մեկ ներկայացման մեջ՝ «Հետ նայիր զայրացած»
Սեր, ներքին փոթորիկներ, լարվածություն․ այս ամենը միաձուլված է մեկ ներկայացման մեջ՝ «Հետ նայիր զայրացած»

Սեր, ներքին փոթորիկներ, լարվածություն․ այս ամենը միաձուլված է մեկ ներկայացման մեջ՝ «Հետ նայիր զայրացած»

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Զայրույթ, սեր, դավաճանություն, պատերազմական իրավիճակից մնացած տրավմաներ, էմոցիա․  այս ամենը  ներկայացվում է  Ջոն Օսբորնի «Հետ նայիր զայրացած» պիեսում, որը  բեմադրվել է  Ֆրիդա Յորքի կողմից: Ներկայացումը տեղի է ունեցել  «Թատրոն տանիքում»՝ հանդիսատեսին տալով շատ էմոցիոնալ պահեր:

Ներկայացումը պատմում է մի զույգի մասին, որոնք սիրում են միմյանց, սակայն հարաբերություններում տիրում է լարվածություն, ներքին փոթորիկներ, և այս ամենում կա մի մեծ զգացմունք՝ սեր: Ներկայացումը հանդիսատեսին մինչև ավարտ պահում է էմոցիայի գագաթնակետին՝ անկանխատեսելի իրադարձություններով, դերասանական հուզիչ խաղով: Ներկայացման մեջ խաղում էին հայտնի դերասաններ՝ Ռոզի Ավետիսովան, Արմեն Մարգարյանը, Համլետ Առաքելյանը և Անի Գալստյանը:

 

 Zarkerak.am-ին դերասանուհի Ռոզի Ավետիսովան ասաց, որ այն կարևոր հաղորդակցությունը, որը ներկայացման միջոցով  փորձել են հանդիսատեսին փոխանցել՝   սերն է, և այդպիսի սեր մեր ժամանակներում շատ հազվադեպ է պատահում, ինչը հատկապես շատ լավ ընդգծված է իր կերպարում:

«Սիրուն զուգահեռ նաև պատերազմի թեման է ներկայացված և կյանքը, մահը, պատերազմը իրար հետ զուգահեռ գնում են։ Այդ  զուգահեռների մեջ մենք բոլորս կորուստներ ու ձեռքբերումներ ենք ունենում, ամեն մեկս պայքարում ենք կյանքի համար մեր ձևով, և ոմանց մոտ ստացվում է, ոմանց մոտ՝ ոչ։ Ամեն դեպքում մենք փորձում ենք հավատալ և ուզում ենք հանդիսատեսն էլ հավատա, որ սերը միակ բանն է, որ փրկում է ցանկացած իրավիճակում»-նշեց դերասանուհին:

Ըստ Ռոզի Ավետիսովայի՝ ինքը և հերոսուհին 2 հակառակ բևեռներ են. «Հերոսուհին իր բոլոր նուրբ և զգացմունքային կողմերի հետ մեկտեղ շատ ուժեղ է, որտեղ միայն ուժեղ մարդը կկարողանա այդպես սիրել, գնալ իր սրտի հետևից։ Ես կարծում եմ, որ անձնապես ես այդ  հերոսական բնութագիրը չունեմ, և  երևի թե չեմ կարողանա երբևէ  այդքան կամքի ուժ դրսևորել»,-ասաց նա:

Համլետ Առաքելյանը նույնպես կարծում է, որ ամեն դեպքում զայրացած մարդուն փրկում է  անվերապահ սերը, որը միշտ բժշկում է։

Ինչ վերաբերում է ներկայացման վայրին, դերասանն ասաց, որ ներկայացումները մենակ տանիքում չեն, թատրոնը նաև փողոցում է լինում, մետրոյում է բեմադրվում և այլն՝ այսինքն տարածքը, որը դու ընտրում դառնում է ներկայացման մի մասը։

«Թատրոն Տանիքումը»-ը, որտեղ  իրականացվել է ներկայացումը, նկատելի է, որ հետևի պատուհաններից քաղաքը երևում է և դա օգտագործված է քաղաքային տրամադրությունը ստեղծելու համար»,-հավելեց դերասանը:

Դերասանը նույնպես նշեց է, որ չգիտակցված զայրույթը, որը առաջացել է  պատերազմի հետևանքով  տարիներով կարող է  մարդկանց կեղեքել և փչացնել  նաև իրենց ու իրենց մտերիմների հարաբերությունները:

 

 

 

29 Մայիս, 2026 12:54
Վեր