Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից այլ անձանց հետ իշխանության յուրացում նախապատրաստելուն։
«Վարդանիկը խոսում է հեղաշրջման փորձի մասին արտաքին ուժերի, կոնկրետ ռուսների միջոցով, և դա խափանվել է իրենից անկախ հանգամանքներով, բայց դա պլանավորվել է։ Մենք պետք է հունիսի 7-ին քաղաքական ապտակ տանք այս եռագլուխ կամ քառագլուխ պատերազմի կուսակցությանը և ուղարկենք պատմության աղբանոցը, ինչպես նաև իրավական գնահատականով երկար տարիներ սրանց ուղարկենք ՔԿՀ-ներ։
Համախմբված պետք է տեր կանգնենք մեր պետությանն ու պետականությանը և սրանց նման թափթփուկներին ուղարկենք համապատասխան տեղը»,- ասել է Թորոսյանը։


