Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 6-ին՝ ժամը 12։56-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում տեղացած կարկուտի վերաբերյալ։
Կարկտահարության հետևանքով հիմնականում վնասվել են ավտոմեքենաներ, տների և շինությունների տանիքներ, արևային վահանակներ, ծառեր և ցանքատարածություններ։
Փրկարար ծառայությունն օպերատիվորեն արձագանքել է ստացված ահազանգերին։
Հասցված վնասները պարզելու և իրավիճակը գնահատելու նպատակով փրկարար ծառայության և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները տեղում իրականացնում են համապատասխան աշխատանքներ։






