Ընդդիմությունը գիտի, որ պարտվելու է, հետընտրական զարգացումներ չեն լինելու. իրենք գնալու են վանդակ․ Սիմոնյան Zarkerak - Ընդդիմությունը գիտի, որ պարտվելու է, հետընտրական զարգացումներ չեն լինելու. իրենք գնալու են վանդակ․ Սիմոնյան
Zarkerak Zarkerak - Ընդդիմությունը գիտի, որ պարտվելու է, հետընտրական զարգացումներ չեն լինելու. իրենք գնալու են վանդակ․ Սիմոնյան
Ընդդիմությունը գիտի, որ պարտվելու է, հետընտրական զարգացումներ չեն լինելու. իրենք գնալու են վանդակ․ Սիմոնյան

Ընդդիմությունը գիտի, որ պարտվելու է, հետընտրական զարգացումներ չեն լինելու. իրենք գնալու են վանդակ․ Սիմոնյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ընտրություններից հետո քաղաքական լարվածություն կամ բողոքի ակցիաներ չեն լինի։ Ընդդիմությունը չունի բավարար հանրային աջակցություն և արդեն գիտակցում է իր պարտությունը»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը։

«Գիտեն, որ իրենք ընտրող չունեն, դրա համար ստիպված են փող բաժանել, բայց ես վստահ եմ, որ իրենք արդեն գիտակցել են, որ շատ ուժեղ պարտվելու են և միասին կարող են իրենք դադարել զբաղվել քաղաքականությամբ։ Ընդամենը 7-8 տարի առաջ մենք պայքարում էինք, որ իշխանությունը փող չբաժանի, հիմա պայքարում ենք, որ ընդդիմությունը փող չբաժանի»,- ասել է նա։

Սիմոնյանն անդրադարձել է նաև շարունակաբար բացահայտվող ընդդիմադիր ուժերի կողմից ընտրակաշառքի դեպքերին։ Ըստ նրա՝ իրավապահների արձագանքը խիստ է լինելու։

«Այդ կապիկներին կապիկների համար նախատեսված վանդակներում ենք պահելու, իրենք գնալու են վանդակ հենց ընտրություններից հետո։ Օրենսդրական նախաձեռնություններն արդեն շրջանառության մեջ են դրված․ ընտրակաշառք տալու և բաժանելու համար նախատեսված պատժաչափերը խստացվելու են, այնպես որ թող շատ վախենան»,- հայտարարել է Սիմոնյանը։

Անդրադառնալով հնարավոր հետընտրական գործընթացներին՝ ԱԺ նախագահը բացառել է նման զարգացումները։

«Բացառում եմ։ Եթե ընտրությունները ազատ և արդար են, ինչպես 2018 թվականից սկսած տեղի են ունենում՝ անկախ նրանից, թե ով է հաղթում, նման բան չի կարող լինել։ Դա անհնար է։  Ընդդիմությունն արդեն հասկանում է ընտրությունների հավանական արդյունքը, սակայն շարունակում է խոսել հետընտրական զարգացումների մասին։

Ես պնդում եմ, որ ընդդիմությունը չի կարող հանրահավաք անել։ «Ուժեղ Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը նույնիսկ եթե միավորվեն, չեն կարող լուրջ հանրահավաք կազմակերպել»,- նշել է Սիմոնյանը։

07 Հունիս, 2026 19:46
Վեր