Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հունիսի 7-ին ԱԺ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 58,97 տոկոսը։ Հայտնում են ԿԸՀ-ից։ Ընտրատեղամասերը փակվել են ժամը 20:00-ին։
Ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 476 հազար 597 քաղաքացի։
Հայտնենք, որ նախորդ 2021 թվականի ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 49,4%-ը, իսկ 2018 թվականին՝ 48.63 տոկոսը։ Այս ընտրություններին նախորդ ընտրությունների հետ համեմատ մասնակցության թիվը ավելի է գրեթե տասը տոկոսով։


