Մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճшբանություն է տեղի ունեցել. դшնակահարվել է 27-ամյա երիտասարդ Zarkerak - Մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճшբանություն է տեղի ունեցել. դшնակահարվել է 27-ամյա երիտասարդ
Zarkerak Zarkerak - Մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճшբանություն է տեղի ունեցել. դшնակահարվել է 27-ամյա երիտասարդ
Մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճшբանություն է տեղի ունեցել. դшնակահարվել է 27-ամյա երիտասարդ

Մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճшբանություն է տեղի ունեցել. դшնակահարվել է 27-ամյա երիտասարդ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 7-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն բժշկական կենտրոններից մեկից ահազանգ է ստացվել, որ ժամը 19.55-ին կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի երիտասարդ։

Արտաշիսյան փողոց մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդին։ Ոստիկանների օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ դանակահարողը Երևանի 16-ամյա բնակիչ է։ Դանակահարության մեջ կասկածվող անձը և միջադեպի մասնակիցները հայտնաբերվել և ձերբակալվել են։ 

Դեպքից որոշ ժամանակ անց ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժշկական  կենտրոն տեղափոխված 27-ամյա երիտասարդը մահացել է։ 
Դեպքի հանգամանքները պարզվում են։ 
Կատարվում է նախաքննություն։

07 Հունիս, 2026 22:05
Վեր