Հայաստանը լինելու է զարգացող աշխարհի ընտանիքում. Արամ Սարգսյան Zarkerak - Հայաստանը լինելու է զարգացող աշխարհի ընտանիքում. Արամ Սարգսյան
Zarkerak Zarkerak - Հայաստանը լինելու է զարգացող աշխարհի ընտանիքում. Արամ Սարգսյան
Հայաստանը լինելու է զարգացող աշխարհի ընտանիքում. Արամ Սարգսյան

Հայաստանը լինելու է զարգացող աշխարհի ընտանիքում. Արամ Սարգսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը քվեարկել է Արարատ գյուղի Վազգեն Սարգսյանի անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամասում: «Լուրեր»-ի հետ զրույցում Սարգսյանն ասել է, որ քվեարկել է այն համոզմամբ, որ Հայաստանը լինելու է ինքնիշխան, ժողովրդավար և զարգացող աշխարհի ընտանիքում: Արամ Սարգսյանն անդրադարձել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ «Հանրապետություն» կուսակցության միջնորդության մերժմանը:

«Իրավաբանական թիմը, որ կատարել էր այդ աշխատանքը, բարձր պրոֆեսիոնալներ են, և խնդիրը ոչ թե ենթադրությունների հենքով էին, այլ այն հարյուրավոր ՀԿԿ կողմից տարածված նյութերի, կալանավորումների, նաև դրսից հնչող, դրսից Հայաստան եկող հարյուր հազարավոր մարդկանց համացանցում արված հայտարարությունները: Գիտեք, մենք փողոցներով անցնելով, տնետուն համոզում ենք մարդկանց գան ու արդար քվեարկություն անեն, և մեզնից հետո հայտնվում են մարդիկ, որոնք 500 հազար կամ 1 մլն դրամ գումար են առաջարկում, ու դա հավասարության սկզբունքը խախտում է, և ես, այո՛, դիմել եմ ԿԸՀ՝ անվավեր ճանաչելու և գտնում եմ, որ ճիշտ եմ արել, և ճիշտ կլիներ, որ արևմտյան արժեքներ կրող քաղաքական ուժերը նույնը անեին, ոչ թե կողքից հետևեին, թե «Հանրապետություն» կուսակցությունն ինչ է անում»,- ասել է Սարգսյանը:

07 Հունիս, 2026 23:36
Վեր