Ընտրական հանցագործություններով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, ձերբակալվել է 214 անձ Zarkerak - Ընտրական հանցագործություններով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, ձերբակալվել է 214 անձ
Zarkerak Zarkerak - Ընտրական հանցագործություններով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, ձերբակալվել է 214 անձ
Ընտրական հանցագործություններով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, ձերբակալվել է 214 անձ

Ընտրական հանցագործություններով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, ձերբակալվել է 214 անձ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

 

Նշված վարույթներից 61-ով՝

  • ձերբակալվել է 214 անձ,
  • քրեական հետապնդում է հարուցվել 237 անձի նկատմամբ,
  • 17 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Մեղադրյալներից 91-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, այդ թվում՝

  • 50-ի նկատմամբ՝ կալանք,
  • 41-ի նկատմամբ՝ տնային կալանք։

102-ի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ:

 

Միայն հունիսի 7-ին քրեական հետապնդում է հարուցվել 33 անձի նկատմամբ, որոնցից 28-ը ձերբակալվել են:

07 Հունիս, 2026 22:02
Վեր