Մանիպուլյատիվ պնդումներ՝ զինծառայողների քվեարկության վերաբերյալ. FIP Zarkerak - Մանիպուլյատիվ պնդումներ՝ զինծառայողների քվեարկության վերաբերյալ. FIP
Zarkerak Zarkerak - Մանիպուլյատիվ պնդումներ՝ զինծառայողների քվեարկության վերաբերյալ. FIP
Մանիպուլյատիվ պնդումներ՝ զինծառայողների քվեարկության վերաբերյալ. FIP

Մանիպուլյատիվ պնդումներ՝ զինծառայողների քվեարկության վերաբերյալ. FIP

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սոցիալական ցանցերում և առանձին լրատվամիջոցներում տարածվում է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ժամկետային զինծառայողները քվեարկում։ Զինծառայողների քվեարկության տեսանյութը 10/51 ընտրատեղամասից է։

Ընդդիմության առանձին ներկայացուցիչներ հայտարարել են, թե քվեարկությունն ավարտվել է, սակայն ընտրատեղամասում «զինծառայողների կուտակումներ են»։

«Քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են։ Նրանց բերել են քվեարկելու․․․», - իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Մարիաննա Ղահրամանյանը:

Նույն կուսակցության ներկայացուցիչ, իրավաբան Գոհար Մելոյանը նույնպես իր էջում տեղադրված տեսանյութում նշում է, թե «ժամը 08։10 է, ու հիմա տեսնում ենք մեր տեղամասերը» ու ցուցադրում զինվորականների քվեարկության տեսանյութը։

 «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է թեման և պարզել, որ զինծառայողները գտնվել են քվեասենյակում դեռևս դրա փակվելուց առաջ, և նրանց գտնվելը ժամը 20։00-ից հետո իրավաչափ է։

Նկատենք, որ նույն ընդդիմադիր դաշտից կային գրառում-հիշեցումներ, այն մասին, որ եթե 20:00-ի դրությամբ քաղաքացին տեղամասում է, ապա ոչ ոք իրավունք չունի նրան դուրս հրավիրել և չթողնել քվեարկել։ Այս ամենը նախատեսված է ՀՀ Ընտրական օրենսգրքով։ Եթե ընտրողը գտնվել է քվեասենյակում ժամը 20։00-ից առաջ և չի քվեարկել, ապա տեղամասի փակվելուց հետո նա իրավունք ունի կատարել քվեարկություն։

Զինծառայողի ընտրելու իրավունքը սահմանված է օրենքով։ Ժամկետային զինծառայողները նաև քվեարկում են առանձին, զորամասի ընտրողների ցուցակով։

Այսպիսով, մեկնաբանություններն այն մասին, թե զինծառայողների գտնվելը քվեասենյակում ժամը 20։00-ից հետո խնդրահարույց են՝ մանիպուլյատիվ են, իրենց քվեարկելու իրավունքը պաշտպանում է օրենքը։

 

 

07 Հունիս, 2026 23:06
Վեր