Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը «X»-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին ընտրությունում հաղթանակի առիթով:
«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին խորհրդարանական ընտրությունների հաջողության կապակցությամբ։ Արդյունքները և ռեկորդային բարձր մասնակցությունը վկայում են հայերի համար խաղաղ և ժողովրդավարական ապագայի մասին»,- գրել է նա։
Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 820 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։

