ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն Zarkerak - ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Zarkerak Zarkerak - ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2026 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն: Այս մասին հայտնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

 

«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում՝ 2026 թվականի նոյեմբերի 1-ից ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կացության կարգավիճակ ստանալու դիմումներն ընդունելու համար կգործի նոր համակարգ, իսկ ներդրվող նոր ծրագրային ապահովման շնորհիվ վարույթները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով։ 

 

Փոփոխություններով պայմանավորված՝ «migration.e-gov.am» էլեկտրոնային հարթակի և «Early One» հավելվածի միջոցով մատուցվող ծառայությունները նոյեմբերի 1-ից հասանելի չեն լինելու։ Այն օտարերկրացիները, ովքեր հերթագրվել են նոյեմբերի 1-ից հետո ընկած օրերի համար, ՀՀ կացության կարգավիճակ ստանալու դիմումները կարող են ներկայացնել նոր ներդրված էլեկտրոնային համակարգի միջոցով։

19 Հունիս, 2026 10:06
Վեր