Դավիթ Չալոյանը բրոնզե մեդալ է ապահովել Եվրոպայի գավաթի գրան պրիում Zarkerak - Դավիթ Չալոյանը բրոնզե մեդալ է ապահովել Եվրոպայի գավաթի գրան պրիում
Zarkerak Zarkerak - Դավիթ Չալոյանը բրոնզե մեդալ է ապահովել Եվրոպայի գավաթի գրան պրիում
Դավիթ Չալոյանը բրոնզե մեդալ է ապահովել Եվրոպայի գավաթի գրան պրիում

Դավիթ Չալոյանը բրոնզե մեդալ է ապահովել Եվրոպայի գավաթի գրան պրիում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել Չեխիայում ընթացող Եվրոպայի գավաթի գրան պրիում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

 

«Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 1/4 եզրափակիչում վստահ հաղթանակ է տոնել գերմանացի Դելիլ Յազգանի նկատմամբ: Մեր մարզիկը բոլոր ռաունդերում ուներ նկատելի առավելություն ու հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ»,– ասված է հաղորդագրությունում:

 

Չալոյանը եզրափակիչի ուղեգրի համար կմրցի Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Աչուշին Քլինթոնի հետ, որը 1/4 եզրափակիչում հաղթել էր Փարիզի օլիմպիական խաղերի մրցանակակիր Աբոուդո Ջամիլին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արարատ Հարությունյանը (70 կգ) քառորդ եզրափակիչում պարտվել է Ավստրիայի ներկայացուցիչ Արսեն Չաբյանին:

 

 

18 Հունիս, 2026 21:00
Վեր