Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՏԿԵՆ-ը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագիծը։
Նախագծի հակիրճ բնութագրում նշվում է. «Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։ Հետևաբար պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև սահմանադրաիրավական պարտականություն՝ միջամտելու այն դեպքերում, երբ առկա է հանրային շահի պաշտպանության անհրաժեշտություն։ Ուստի սույն որոշման ընդունման արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ»:
Նշենք, որ նախագծի հանրային քննարկման ժամկետը 2026 թվականի հունիսի 22-ից մինչև հուլիսի 8-ն է։


