Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ Zarkerak - Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ
Zarkerak Zarkerak - Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ
Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ

Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 19-22-ը:

 

Բացահայտվել է 297 հանցագործություն, որոնցից 23-ը՝ նախկինում կատարված:

 

Մասնավորապես՝

 

56 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

27-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության,

26 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,

25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

20 դեպք՝ խարդախության,

8 դեպք՝ խուլիգանության,

7-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթեր կեղծելու, սառը զենքի հայտնաբերման,

4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,  ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, թմրանյութի իրացման,

3-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, շորթման,

2-ական դեպք՝ մարդու առևանգման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, գույքին տիրանալու, կանխամտածված սնանկության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։

Բացահայտվել է նաև մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, ծառերը-թփերը ապօրինի հատելու, կաշառք տալու, ստանալու միջնորդության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, կողոպուտի, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, փողերի լվացման, ինքնիրավչության, խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը խոչընդոտելու, կանխամտածված սնանկության, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, հետամտելու, արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարք կատարելու և այլ դեպքեր։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․

 

13 դեպք՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու,

5 դեպք՝ շորթման,

2 դեպք՝ խարդախության,

1-ական դեպք՝ այլ հանցագործության, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու։

Հայտնաբերվել է 15 հետախուզվող, կամավոր ներկայացել է 48 հետախուզվող։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 8 դեպք։

 

Անցած 3 օրում գրանցվել է 33 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 59-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

22 Հունիս, 2026 23:47
Վեր