ԱԱ-2026-ի խմբային փուլի երրորդ տուրի երկու խաղ կսպասարկեն կին գլխավոր մրցավարներ Zarkerak - ԱԱ-2026-ի խմբային փուլի երրորդ տուրի երկու խաղ կսպասարկեն կին գլխավոր մրցավարներ
Zarkerak Zarkerak - ԱԱ-2026-ի խմբային փուլի երրորդ տուրի երկու խաղ կսպասարկեն կին գլխավոր մրցավարներ
ԱԱ-2026-ի խմբային փուլի երրորդ տուրի երկու խաղ կսպասարկեն կին գլխավոր մրցավարներ

ԱԱ-2026-ի խմբային փուլի երրորդ տուրի երկու խաղ կսպասարկեն կին գլխավոր մրցավարներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՖԻՖԱ-ն հայտարարել է ԱԱ-2026-ի խմբային փուլի երրորդ տուրի որոշ հանդիպումների մրցավարական նշանակումների մասին. միանգամից երկու խաղ կսպասարկեն կին գլխավոր մրցավարներ:

Ըստ ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության՝ ամերիկացի Թորի Պենսոն կսպասարկի Գերմանիա — Էկվադոր դիմակայությունը, որը կկայանա հունիսի 25-ին։

Պենսոյի համար սա արդեն երկրորդ խաղը կլինի ընթացիկ մրցաշարում՝ որպես գլխավոր մրցավար. ավելի վաղ նա աշխատել էր Չեխիա – ՀԱՀ (1:1) հանդիպմանը։ Այսպիսով, ամերիկուհին կդառնա պատմության մեջ առաջին կինը, ով որպես գլխավոր մրցավար կսպասարկի տղամարդկանց աշխարհի առաջնության երկու հանդիպում:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ մեքսիկացի Կատյա Գարսիան ևս ստացել է գլխավոր մրցավարի նշանակում։ Նրա գլխավորած մրցավարական բրիգադը կաշխատի հունիսի 26-ին նախատեսված Թունիս — Նիդերլանդներ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում և կավարտվի հուլիսի 19-ին։ Այս մրցաշարը պատմական է նաև նրանով, որ առաջին անգամ ԱԱ-ին մասնակցում է 48 հավաքական։

22 Հունիս, 2026 23:08
Վեր