Մեսսին մեր փառահեղ անցյալն է, իսկ հիմա Յամալի ժամանակն է. Լապորտա Zarkerak - Մեսսին մեր փառահեղ անցյալն է, իսկ հիմա Յամալի ժամանակն է. Լապորտա
Zarkerak Zarkerak - Մեսսին մեր փառահեղ անցյալն է, իսկ հիմա Յամալի ժամանակն է. Լապորտա
Մեսսին մեր փառահեղ անցյալն է, իսկ հիմա Յամալի ժամանակն է. Լապորտա

Մեսսին մեր փառահեղ անցյալն է, իսկ հիմա Յամալի ժամանակն է. Լապորտա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կիսվել է ԱԱ-2026-ի եզրափակիչում արգենտինացի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսիի և իսպանացի տաղանդ Լամին Յամալի սպասվող պատմական հակամարտության վերաբերյալ իր սպասումներով։

«Ես ուզում եմ, որ սա Լամինի ժամանակը լինի։ Մեսսին մեզ փառքի տարիներ է պարգևել, նա մեր պատմության փառահեղ ու շքեղ անցյալի մի մասն է, սակայն այժմ եկել է Յամալի ժամանակը։ Լամինը հանճար է։

Նա չի ընկրկում դժվարությունների առջև, որոնք կարող են կոտրել ցանկացածին։ Նա չափազանց համարձակ է, բոլոր փորձություններին դիմակայում է դեմ առ դեմ և իր տարիքի համեմատ անհավանական հասուն է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչը՝ Իսպանիա — Արգենտինա, կկայանա այսօր՝ հուլիսի 19-ին, ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

ArmSport.am

19 Հուլիս, 2026 20:52
Վեր