Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ. ՆԳՆ-ի հատուկ միջոցառումը Zarkerak - Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ. ՆԳՆ-ի հատուկ միջոցառումը
Zarkerak Zarkerak - Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ. ՆԳՆ-ի հատուկ միջոցառումը
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ. ՆԳՆ-ի հատուկ միջոցառումը

Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ. ՆԳՆ-ի հատուկ միջոցառումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական հակումներ ունեցող տարրերին պահել ուշադրության կենտրոնում, ապահովել հանրային անվտանգությունը, կանխել հանցավոր դրսևորումները:

Օպերատիվ իրավիճակի կայունության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հուլիսի 22-ին հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է հատուկ միջոցառումներ։

Ոստիկանության ծառայողները շրջայցեր և ստուգողական գործողություններ են իրականացրել բակային տարածքներում, հավաքատեղիներում, հանրային տարածքներում։

ՆԳՆ-ից հայտնում են, որ ուշադրության կենտրոնում են եղել մասնավորապես այն վայրերը, որտեղ առկա է իրավախախտումների կամ հանցավոր դրսևորումների ռիսկ։

«Հատուկ միջոցառումների արդյունքում ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են քրեական հակումներ ունեցող անձանց, հետախուզվողների, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ և այլն։

ՆԳՆ ոստիկանությունը հասարակական կարգի պահպանման, հանցավորության կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման նպատակով հետևողականորեն շարունակելու է իրականացնել օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ հանրապետության ողջ տարածքում»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության և տեսանյութի մեջ: 

24 Հուլիս, 2026 11:19
Վեր