Վայլդբերիզի պահեստները հարձակման են ենթարկվել Սանկտ Պետերբուրգի, Տվերի և Սիմֆերոպոլի մոտակայքում. մանրամասներ Zarkerak - Վայլդբերիզի պահեստները հարձակման են ենթարկվել Սանկտ Պետերբուրգի, Տվերի և Սիմֆերոպոլի մոտակայքում. մանրամասներ
Zarkerak Zarkerak - Վայլդբերիզի պահեստները հարձակման են ենթարկվել Սանկտ Պետերբուրգի, Տվերի և Սիմֆերոպոլի մոտակայքում. մանրամասներ
Վայլդբերիզի պահեստները հարձակման են ենթարկվել Սանկտ Պետերբուրգի, Տվերի և Սիմֆերոպոլի մոտակայքում. մանրամասներ

Վայլդբերիզի պահեստները հարձակման են ենթարկվել Սանկտ Պետերբուրգի, Տվերի և Սիմֆերոպոլի մոտակայքում. մանրամասներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինան շարունակում է հարձակվել Վայլդբերիզի (WB) պահեստների վրա Ռուսաստանի մարզերում և Ղրիմում: Համացանցում շրջանառվում են Սանկտ Պետերբուրգի, Տվերի և Սիմֆերոպոլի, Լենինգրադի մարզի, ինչպես նաև Ղրիմի պահեստներում բռնկված հրդեհների կադրերը:

Վայլդբերիզի գործադիր տնօրեն Տատյանա Կիմը հաստատել է ուկրաինական դրոնների հարձակումները, միաժամանակ նշել, որ որոշ տարածքներում ապրանքները կարողացել են փրկել: Նա նաև պնդել է, որ նախնական տվյալներով, զոհեր չկան:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ հաստատել է Ռուսաստանի Կիրով քաղաքում գտնվող կարևորագույն ռազմական ձեռնարկություններից մեկի, ինչպես նաև մոտ 1350 կիլոմետր հեռու գտնվող նավթային օբյեկտի վրա հարվածները, հաղորդում է УНН-ը:

«Ուկրաինայի մեր պաշտպանական ուժերն այսօր խոցել են ռուսական Կիրով քաղաքի կարևոր ռազմական ձեռնարկություններից մեկը։ Այն բաղադրիչներ է մատակարարում օկուպանտի ավիացիոն և հրթիռային տեխնիկայի համար, որոնք, մասնավորապես, կիրառվում են մեր քաղաքների և համայնքների զանգվածային հարվածների ժամանակ։ Շնորհակալություն զինվորներին՝ ճշգրտության համար: Մեր պատասխանը միանգամայն արդար է»,- գրել է Զելենսկին։

24 Հուլիս, 2026 14:30
Վեր