Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ուղևորության ընդհանուր արժեքը կարող է սովորականից ավելի բարձր լինել, եթե երթուղում բավարար քանակությամբ տրանսպորտային միջոցներ չկան. օրինակ՝ խոշոր մարզական, համերգային միջոցառումներից հետո, տոնական օրերին կամ վատ եղանակի դեպքում՝ որպես կանոն, ավելի շատ օգտատերեր են հակված պատվիրել ուղևորություն, մինչդեռ ազատ վարորդների քանակը բավարար չէ»,- այս մասին Zarkerak.am-ին հայտնեցին Yandex Go-ից:
Ծառայությունից հայտնեցին, որ լրացուցիչ վարորդների գծի վրա ներգրավելու և օգտատերերի կողմից հարցումները ժամանակավորապես մասնակի սահմանափակելու համար՝ Ծառայությունում ինքնաշխատ կերպով ակտիվանում է գնի աճի գործակիցը. «Սա ժամանակավոր մեխանիզմ է, որը թույլ է տալիս, որ ծառայությունից առաջին հերթին օգտվեն այն օգտատերերը, ովքեր չեն կարող հետաձգել իրենց ուղևորությունը: Երբ մեքենաների քանակը բավարար է դառնում, գները վերադառնում են սովորական մակարդակի։ Միաժամանակ, Yandex Go-ն կիրառում է որակի և անվտանգության լրացուցիչ գործիքներ․ օրինակ՝ էլեկտրոնային հարթակին միացած ավտոմեքենաները պարբերաբար անցնում են հեռավար ֆոտովերահսկողություն, որի ընթացքում ստուգվում է մեքենայի սրահի և արտաքին վիճակը՝ թափքի, ապակիների, լապտերների ամբողջականությունը և տեսանելի վնասվածքների բացակայությունը»։
Ինչ վերաբերում է վարորդներից բողոքներին, Yandex Go-ից նշեցին, որ ուղևորների գնահատականով ձևավորվում է վարորդի վարկանիշը, և ցածր լինելու դեպքում նրանք չեն կարող բարձր սակագներով պատվերներ ընդունել. «Բողոքը հիմնավորելու դեպքում գումարը վերադարձվում է ուղևորին, իսկ վարորդի նկատմամբ կիրառվում են Ծառայության ներքին կանոններով նախատեսված միջոցներ»,-ասացին մեզ:


