Աամենահաճելի բանը չէ, որդուն ասել, որ քո հայրը վատ քաղաքական գործիչ էր կամ վատ մարդ. Ռուբինյանը՝ Քոչարյանին Zarkerak - Աամենահաճելի բանը չէ, որդուն ասել, որ քո հայրը վատ քաղաքական գործիչ էր կամ վատ մարդ. Ռուբինյանը՝ Քոչարյանին
Zarkerak Zarkerak - Աամենահաճելի բանը չէ, որդուն ասել, որ քո հայրը վատ քաղաքական գործիչ էր կամ վատ մարդ. Ռուբինյանը՝ Քոչարյանին
Աամենահաճելի բանը չէ, որդուն ասել, որ քո հայրը վատ քաղաքական գործիչ էր կամ վատ մարդ. Ռուբինյանը՝ Քոչարյանին

Աամենահաճելի բանը չէ, որդուն ասել, որ քո հայրը վատ քաղաքական գործիչ էր կամ վատ մարդ. Ռուբինյանը՝ Քոչարյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աամենահաճելի բանը չէ, որդուն ասել, որ քո հայրը վատ քաղաքական գործիչ էր կամ վատ մարդ: Այս մասին ՀՀ ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթին:

«Ես ստիպված եմ դա անել, այն պատճառով, որ դուք պատգամավոր եք և քաղաքական գործիչ: Օրինակ եթե ձեր ավագ եղբորը հանդիպեմ չեմ խոսի ձեր հոր մասին, որովհետև ինքը քաղաքական գործիչ չի»,-ասել է Ռուբինյանը:

Ըստ ԱԺ նախագահի «նորմալ չէ», երբ Լևոն Քոչարյանը և իր խմբակցության  ներկայցուցիչները փորձում են մոռացության տալ 2008 թվականի մարտի 1-ին դեպքերը կամ այն ներկայացնել որպես սովորական երևույթ:

«Պարոն Քոչարյան առավոտյան ժամը 6-ին Ազատության հրապարակում եղել էր մաքսիմում 100 մարդ: Մեծ մասը քնած: Որևէ բան չէին արել: Հատուկ ջոկատայինները եկել էին, ու սկսել բոլորին ծեծել մահակներով: Մարդիկ փախել են, հետևներից վազելով ծեծել են մարդկանց: Հիմա խնդրում եմ ասեք, թե այդ մարդիկ ինչ էին արել, որ ոստիկանները առավոտ 6-ին մահակներով «զխկել» էին այդ մարդկանց: Համեմատեք իմ նկարագրածը վերջին տարիների իրադարձությունների հետ: Մարդիկ եպիսկոպոսի գլխավորությամբ եկել էին «Սիրահարների այգում» զաբոռները ջարդել էին, ուզում էին գային Ազգային ժողովի վրա, այդ ընթացքում ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց, դուք դա համարում եք ցեղասպանություն, բայց քնած մարդկանց գալ դուբինկեքով «սատկացնելը» համարում եք նորմալ: Սա խնդիր է պարոն Քոչարյան»,-ասաց Ռուբինյանը:

Նա նաև հիշեցրեց, որ վերջերս է հրապարակվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որտեղ ֆիքսել է, որ մարտի 1-2-ի դեպքերի ընթացքում տեղ գտած 10 մահերի պատճառը եղել են պետության նախաձեռնած գործողությունները:

«Դուք էլի հպարտ եղեք ձեր հորով: Պարզ է, որ ցանկացած որդի պետք է հպարտ լինի իր հորով: Բայց քաղաքականապես, այստեղ հպարտանալու բան ընդհանրապես չկա»,-հայտարարեց Ռուբինյանը:

ԱԺ նախագահը նաև ընդգծեց, որ 1998 թվականին, երբ որ Ռոբերտ Քոչարյանը ստանձնել էր ՀՀ նախագահի պաշտոնը, Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեները եղել են հավասար մինչդեռ 2008 թվականին, այդ հարաբերակցությունը կտրուկ փոխվել և Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազնացել էր Հայաստանի բյուջեին հինգ անգամ:

«Այդ տարիներին կար մեկ այլ բյուջե, որի հարաբերակցությունը աճում էր ի օգուտ ձեզ պարոն Քոչարյան: Դա ձեր ընտանիքի և Հայաստանի մյուս քաղաքացիների ընտանիքների բյուջեների հարաբերակցությունն էր: Որը ես դժվարանում եմ ասել որքան էր, մեկը տասի, մեկը հարյուրի: Ուզում եք օրինակ իմ և ձեր բյուջեների հարաբերակացությունն ասեմ: Ասենք` ձեր ընտանիքը հավաքական ունի 200 մլն դոլար, մերը չունի ոչ մի դոլար: Այ սա հպարտանալու թիվ է: Դուք մի քանի հազար անգամ հարուստ եք ավելի»,-ասաց Ռուբինյանը:

 

 

04 Օգոստոս, 2026 12:58
Վեր