Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևան քաղաքում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-9-ը՝ երեկոյան ժամերին, սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևելյան և արևելյան՝ 2-5 մ/վ։
Օգոստոսի 4-9-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


