Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան Zarkerak - Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան
Zarkerak Zarkerak - Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան
Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարության հուլիսի 30-ի N 1098-Ն որոշման համաձայն՝ օգոստոսի 3-ից 6 ամիս ժամկետով արգելք է սահմանվել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից տեղափոխման) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող (տոմատի մածուկ) ապրանքատեսակների վրա։

Որոշման ընդունումը պայմանավորված է տոմատի մածուկ ներմուծող և տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսվարողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ինչպես նաև լոլիկի մթերման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

04 Օգոստոս, 2026 14:15
Վեր