Չափաքանակից ավելի որս՝ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան Zarkerak - Չափաքանակից ավելի որս՝ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան
Zarkerak Zarkerak - Չափաքանակից ավելի որս՝ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան
Չափաքանակից ավելի որս՝ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան

Չափաքանակից ավելի որս՝ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սիրողական որսաշրջանի մեկնարկով պայմանավորված՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ որսահանդակներում իրականացվող խստացված վերահսկողական միջոցառումների ընթացքում Վայոց ձորի մարզում արձանագրել է որսի սահմանված կանոնների խախտման 2 դեպք։

 

ԲԸՏՄ-ից հայտնում են, որ օգոստոսի 29-ին Վայք համայնքի Խնձորուտ բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերվել է Հ․Ս․-ի կողմից թույլատրված չափաքանակից ավելի որսված լորի տեսակի 6 թռչուն։

 

Ս․թ․ օգոստոսի 30-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108-րդ կմ Արենի-Եղեգնաձոր հատվածում ստուգման ենթարկված Հ․Կ․-ի վարած «Ջիփ» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է չափաքանակից ավելի որսված թխակապույտ աղավնու նմանվող 1 թռչուն։

 

Ապօրինի որսված թռչուններն ու որսագողության գործիք հանդիսացող 1 հատ երկփողանի 12 տմ և 1 հատ մեկփողանի 16 տմ որսորդական զենքերն առգրավվել են։

 

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

 

Որսագողության գործիք հանդիսացող որսորդական զենքերի բռնագրավման պահանջով համապատասխան հայցեր կներկայացվեն դատարան։

31 Օգոստոս, 2026 19:21
Վեր