Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում Zarkerak - Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում
Zarkerak Zarkerak - Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում
Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում

Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ակտիվորեն ընթանում են «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող Անապատ եկեղեցու և նրա շրջակայքի մաքրման և պեղման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Բացվել են եկեղեցու խորանը, զույգ ավանդատները, ինչպես նաև արտաքին արևելյան պատին կից՝ յոթ արձանագիր նոր տապանաքարեր։

Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, արշավախմբի ղեկավարն է հնագետ Արտավազդ Զաքյանը։

Պեղումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 14-ը։

 

 

31 Օգոստոս, 2026 20:16
Վեր