Բիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանը Zarkerak - Բիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանը
Zarkerak Zarkerak - Բիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանը
Բիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանը

Բիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը: 

Միջոցառմանը ներկա են եղել նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդները: 

Մինչ բացման արարողությունը՝ բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:

Արարողության ընթացքում խաղերին մասնակից պետությունների մարզիկներն իրենց ազգային դրոշներով հանդիսավոր կերպով մուտք են գործել մարզադաշտ: Խաղերին մասնակցում են նաև Հայաստանի մարզիկները: 

Խաղերի բացման արարողությունից հետո Ղրղզստանի նախագահի անունից՝ ի պատիվ միջոցառմանը մասնակից պետությունների ղեկավարների, տրվել է ընթրիք:

 

31 Օգոստոս, 2026 22:17
Վեր