Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ Zarkerak - Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ
Zarkerak Zarkerak - Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:

 

«Հաշվի առնելով, որ առողջության ապահովագրության գործարկման դեռևս առաջին փուլում ենք` ինձ համար կարևոր է կիրարկման առաջին այս ամիսներին առաջացած խնդիրների ժամանակին վերհանումը, ձեր դիտարկումները և առաջարկությունները լսելը. սա հնարավորություն է տալու հետագա աշխատանքներն ավելի թիրախային ու ճշգրիտ կազմակերպել»,-նշել է նախարարը:

 

Քննարկմանը ներկա մասնագիտական համայնքի անդամները ներկայացրել են իրենց ոլորտներում այս ամիսիներին արձանագրված խնդիրները. անդրադարձ եղավ ուղեգրումների կազմակերպման ընթացակարգին:

 

Տեխնիակական բնույթի խնդիրների լուծման համար նախարարը տվել է հանձնարարականներ, միաժամանակ առաջարկել ասոցիացիներիին լինել ավելի ակտիվ և նախադեպային խնդիրների, առաջարկների դեպքում դրանք գրավոր ներկայացնել քննարկման` ընդգծելով համագործակցության համար գերատեսչության պատրաստակամությունը:

 

 

31 Օգոստոս, 2026 20:56
Վեր