Շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել կրթության իրավունքի լիարժեք իրացման, մարդակենտրոն կրթական միջավայրի ապահովման հարցերը․ ՄԻՊ Zarkerak - Շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել կրթության իրավունքի լիարժեք իրացման, մարդակենտրոն կրթական միջավայրի ապահովման հարցերը․ ՄԻՊ
Zarkerak Zarkerak - Շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել կրթության իրավունքի լիարժեք իրացման, մարդակենտրոն կրթական միջավայրի ապահովման հարցերը․ ՄԻՊ
Շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել կրթության իրավունքի լիարժեք իրացման, մարդակենտրոն կրթական միջավայրի ապահովման հարցերը․ ՄԻՊ

Շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել կրթության իրավունքի լիարժեք իրացման, մարդակենտրոն կրթական միջավայրի ապահովման հարցերը․ ՄԻՊ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ և ծնողներ,

Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։

Սեպտեմբերի 1-ը նոր գիտելիքներ ձեռք բերելու, նոր նպատակներ սահմանելու և կրթության կարևորությունը ևս մեկ անգամ արժևորելու օր է։ Կրթությունն անհատի զարգացման, սեփական ներուժի բացահայտման, ինչպես նաև ազատ, իրավագիտակից և արժանապատիվ հասարակության ձևավորման կարևորագույն հիմքերից է։

Յուրաքանչյուր երեխա և երիտասարդ պետք է ունենա որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորություն՝ անկախ իր առանձնահատկություններից կամ այլ հանգամանքներից։

Կրթական միջավայրը պետք է լինի այն տարածքը, որտեղ յուրաքանչյուր սովորող իրեն զգում է ապահով, հարգված և լիարժեք ներգրավված; որտեղ բացառված են բռնությունը, խտրականությունը ու անհանդուրժողականության ցանկացած դրսևորում։

Կրթության ոլորտում առանցքային նշանակություն ունի կրթական հաստատություններում երեխայի լավագույն շահի երաշխավորումը, արժանապատվության և իրավունքների նկատմամբ հարգանքը, ինչպես նաև այնպիսի միջավայրի ձևավորումը, որը հնարավորություն կտա յուրաքանչյուր երեխայի ազատորեն զարգացնել իր կարողություններն ու լիարժեք իրացնել կրթության իրավունքը։

Այս գործընթացում անգնահատելի է ուսուցիչների և դասախոսների դերը։ Նրանց ամենօրյա աշխատանքը ոչ միայն գիտելիք փոխանցելու, այլև արժեքներ ձևավորելու, քննադատական մտածողությունը զարգացնելու, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության մշակույթն ամրապնդելու կարևոր առաքելություն է։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել կրթության իրավունքի լիարժեք իրացման, անվտանգ, ներառական և մարդակենտրոն կրթական միջավայրի ապահովման, ինչպես նաև մարդու իրավունքների կրթության շարունակական զարգացման հարցերը։

Համոզված եմ՝ մարդու իրավունքների և արժանապատվության նկատմամբ հարգանքը ձևավորվում է նաև կրթության միջոցով։ Իր իրավունքների մասին իրազեկ, մյուսների իրավունքները հարգող և պատասխանատու անհատն է իրավունքի գերակայության և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հասարակության կարևորագույն հենասյունը։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Մաղթում եմ բոլոր դպրոցականներին և ուսանողներին հետաքրքիր բացահայտումներով, նոր ձեռքբերումներով ու հաջողություններով լի ուսումնական տարի, իսկ ուսուցիչներին և դասախոսներին՝ մասնագիտական նվիրում իրենց կարևոր առաքելության իրականացման ճանապարհին»,- նշված է ուղերձում։

01 Սեպտեմբեր, 2026 11:04
Վեր