Հրշեջ-փրկարարները մարել են Երևանյան լճին հարակից ձորում բռնկված հրդեհը Zarkerak - Հրշեջ-փրկարարները մարել են Երևանյան լճին հարակից ձորում բռնկված հրդեհը
Zarkerak Zarkerak - Հրշեջ-փրկարարները մարել են Երևանյան լճին հարակից ձորում բռնկված հրդեհը
Հրշեջ-փրկարարները մարել են Երևանյան լճին հարակից ձորում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանյան լճին հարակից ձորում բռնկված հրդեհը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանյան լճին հարակից ձորում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։01-ին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել էր, որ այրվում է խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։55-ին, մարվել՝ 15։14-ին։

07 Սեպտեմբեր, 2026 19:18
Վեր