Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ծաղկաձորը Հայաստանի այն եզակի վայրերից է, որտեղ բնությունը պարզապես գեղեցիկ տեսարան չէ, այլ կյանքի մի ամբողջ զգացողություն։ Լեռներ, անտառներ, մաքուր օդ, ձմռանը՝ ձյունածածկ բնություն, ամռանը՝ զովություն ու հանգստություն։
Այստեղ կարելի է մի քանի օրով հեռանալ քաղաքի աղմուկից, բայց այսօր Ծաղկաձորը շատերի համար արդեն միայն հանգստավայր չէ։ Այն նաև ներդրումային հետաքրքիր ուղղություն է։
Վերջին տարիներին Ծաղկաձորում մեծ թափով զարգանում է կառուցապատումը։ Ստեղծվում են նոր բնակելի և հյուրանոցային նախագծեր, և այս ամենը քաղաքին տալիս է զարգացման նոր հեռանկարներ։ Իսկ սա նշանակում է, որ այսօր մարդը հնարավորություն ունի ոչ միայն այցելել Ծաղկաձոր, այլև այստեղ ունենալ իր սեփական տարածքը։ Մի վայր, որը կարող է դառնալ ձեր ընտանիքի հանգստի անկյունը։ Կարող եք այստեղ ապրել որոշակի ժամանակ, անցկացնել հանգստյան օրերը, գալ ընտանիքով, վայելել բնությունն ու քաղաքի յուրահատուկ մթնոլորտը։ Բայց այն ժամանակ, երբ դուք այստեղ չեք, ձեր գույքը կարող է շարունակել աշխատել ձեզ համար։ Այն կարելի է տրամադրել վարձակալության և ստանալ եկամուտ՝ միաժամանակ պահպանելով սեփականության իրավունքը։ Այսինքն՝ դուք ձեռք եք բերում ոչ միայն գեղեցիկ վայրում գտնվող բնակարան կամ հանգստյան գույք, այլ նաև ակտիվ, որը ճիշտ կառավարման դեպքում կարող է եկամուտ ստեղծել։ Եվ այստեղ է Ծաղկաձորի գլխավոր առավելություններից մեկը։ Դուք կարող եք ունենալ սեփականություն մի քաղաքում, որն արդեն իսկ ունի ձևավորված զբոսաշրջային պահանջարկ, և միաժամանակ այդ սեփականությունը օգտագործել թե՛ անձնական, թե՛ ներդրումային նպատակներով։ Իհարկե, նման որոշում կայացնելիս կարևոր է մանրամասն ուսումնասիրել նախագիծը, դրա տեղակայումը, կառուցապատողի փորձը, սպասարկման պայմաններն ու վարձակալության հնարավորությունները։ Բայց լավ ընտրված գույքը կարող է տարիների ընթացքում դառնալ ոչ միայն ձեր ընտանիքի համար արժեքավոր սեփականություն, այլև ֆինանսական ակտիվ։ Ծաղկաձորը կարելի է պարզապես սիրել։ Կարելի է այստեղ գալ հանգստանալու։ Կարելի է այստեղ ունենալ ձեր սեփական անկյունը։ Բայց կարելի է նաև մտածել մեկ քայլ առաջ՝ ունենալ սեփականություն, որն այսօր ձեզ տալիս է հանգիստ, իսկ վաղը կարող է տալ նաև եկամուտ։ Ծաղկաձորում ձեր տունը կարող է լինել ոչ միայն այն վայրը, որտեղ դուք հանգստանում եք։ Այն կարող է լինել այն սեփականությունը, որն աշխատում է ձեզ համար։
Մկրտիչ Իսրայելյան


