Հայտնի է Գարեգին Բ-ին և 6 եպիսկոպոսին առնչվող գործով դատական նիստի օրը Zarkerak - Հայտնի է Գարեգին Բ-ին և 6 եպիսկոպոսին առնչվող գործով դատական նիստի օրը
Zarkerak Zarkerak - Հայտնի է Գարեգին Բ-ին և 6 եպիսկոպոսին առնչվող գործով դատական նիստի օրը
Հայտնի է Գարեգին Բ-ին և 6 եպիսկոպոսին առնչվող գործով դատական նիստի օրը

Հայտնի է Գարեգին Բ-ին և 6 եպիսկոպոսին առնչվող գործով դատական նիստի օրը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը ստանձնել է Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) և ևս 6 բարձրաստիճան հոգևորականների քրեական գործի վարույթը եւ 2026թ. սեպտեմբերի 18-ին նշանակել նախնական դատալսումներ։

Նիստը հրավիրվել է դատարանի Էջմիածնի նստավայրում՝ ժամը 15:00-ին։

Օգոստոսի 7-ին Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել և հրաժարվել գործը քննելուց՝ պատճառաբանելով, որ փաստաբանի արտոնագիր է ստացել գործով փաստաբան Արա Զոհրաբյանից։

Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) և 6 եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար։

Ըստ մեղադրանքի ձևակերպման՝ «Գարեգին Բ Ներսիսյանը, հանդիսանալով «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը։

10 Սեպտեմբեր, 2026 10:31
Վեր