Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 02:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ Գորիկ Ա.-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Հանքավան բնակավայրի Փյունիկ 1-ին փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գորիկ Ա.-ն տեղում մահացել է։
Փրկարարները մահացածի մարմինը պատգարակով մոտեցրել են դիատարին, ապա հոսանքազրկել ավտոմեքենան և ուղղել այն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ամբողջական ինքնությունը։


