Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը Zarkerak - Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը
Zarkerak Zarkerak - Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը
Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը

Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Գործարանային 16/6) հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

 

Մասնավորապես՝ վերահսկողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող բենզինի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ:

 

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

 

10 Սեպտեմբեր, 2026 13:10
Վեր