Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն Zarkerak - Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Zarkerak Zarkerak - Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն

Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից իրազեկում են, որ Կոմիտասի 49/3 հասցեում էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել և մուտքագրել թղթային եղանակով ներկայացվող դիմումները։

 

«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Պետական ռեգիստրի ծառայություններից օգտվելու համար խնդրում ենք դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով (գրանցման կամ քաղվածքների ստացման դիմումները՝ e-register.moj.am հարթակով, այլ դիմումները՝ e-request.am հարթակով)։

 

Թղթային եղանակով դիմում ներկայացնելու անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել՝

«Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ»՝ Վ. Սարգսյան 3 հասցեում կամ

Պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներին։

 

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար»,- հայտնում են գործակալությունից։

10 Սեպտեմբեր, 2026 12:39
Վեր