Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը Zarkerak - Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը
Zarkerak Zarkerak - Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը
Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանն ընդունել է GIZ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն դոկտոր Սոնյա Կուրցի գլխավորած պատվիրակությանը և ԵՄ պատվիրակության ծրագրերի պատասխանատու Իվան Սուսներին: Այս մասին հայտնում է նախարարությունը։

 

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակմամբ և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ GIZ-ի կողմից իրականացվող «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի նպատակները, հիմնական ուղղություններն ու ընթացիկ աշխատանքները:

 

Կողմերը քննարկել են ծրագրի գործունեությունը ՀՀ կառավարության և նախարարության առաջնահերթություններին համապատասխանեցնելու, ոլորտի ընթացիկ կարիքներն ու մարտահրավերները հասցեագրելու, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարները։

 

Անդրադառնալով կիբեռանվտանգության համակարգի զարգացմանը՝ կարևորվել են ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումը, ոլորտային քաղաքականության և կարգավորումների կատարելագործումը, տեխնիկական հնարավորությունների զարգացումը, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնումը։

 

Ընդգծվել է, որ կիբեռանվտանգության ոլորտում կայուն կարողությունների ձևավորումը առանցքային նախապայման է Հայաստանի թվային փոխակերպման, թվային ծառայությունների նկատմամբ վստահության ամրապնդման և եվրոպական թվային ու կիբեռանվտանգության միջավայրին երկրի առավել սերտ ինտեգրման համար։

 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են նախարարության, եվրոպական գործընկերների և GIZ-ի միջև շարունակական համակարգման կարևորությունը՝ ծրագրային աջակցությունն առավել արդյունավետորեն Հայաստանի ընթացիկ կարիքներին և առաջնահերթություններին ծառայեցնելու նպատակով:

11 Սեպտեմբեր, 2026 10:31
Վեր