Ժաննա Անդրեասյանը հանրակրթական ուսհաստատությունների մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել Zarkerak - Ժաննա Անդրեասյանը հանրակրթական ուսհաստատությունների մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
Zarkerak Zarkerak - Ժաննա Անդրեասյանը հանրակրթական ուսհաստատությունների մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
Ժաննա Անդրեասյանը հանրակրթական ուսհաստատությունների մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել

Ժաննա Անդրեասյանը հանրակրթական ուսհաստատությունների մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր:

Այս անգամ քննարկման առանցքում էին կրթական ենթակառուցվածքների զարգացմանը, դպրոցի շենքային պայմանների բարելավման և կառուցման, վերակառուցման ծրագրի ընթացքին, ինչպես նաև կրթության որակի բարձրացմանը վերաբերող հարցեր։ Առանձնակի անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը՝ որպես բնագիտական առարակաների արդյունավետ ուսուցման նոր բովանդակություն:

Մանկավարժներն անդրադարձել են նաև կամավոր ատեստավորման գործընթացին, հարցաշարերի բովանդակությանը և այլն:

Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից հղմամբ՝ https://shorturl.at/jIYiT:

10 Սեպտեմբեր, 2026 23:07
Վեր