ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը ապօրինի ծառահատման դեպք է բացահայտել Zarkerak - ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը ապօրինի ծառահատման դեպք է բացահայտել
Zarkerak Zarkerak - ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը ապօրինի ծառահատման դեպք է բացահայտել
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը ապօրինի ծառահատման դեպք է բացահայտել

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը ապօրինի ծառահատման դեպք է բացահայտել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Սևքարի տեղամասի աշխատակիցները ծառայության ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սևքարի անտառպետության 3-րդ պահաբաժնի տարածքում հայտնաբերել են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնված շուրջ 1,5 խմ ուռենի տեսակի վառելափայտով:

Ավտոմեքենայի վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի ներքին պահեստ:

Կազմվել է իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն, կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկ:

12 Սեպտեմբեր, 2026 15:07
Վեր