Անընդունելի է. չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամ շինությունները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն. Ավինյան Zarkerak - Անընդունելի է. չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամ շինությունները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն. Ավինյան
Zarkerak Zarkerak - Անընդունելի է. չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամ շինությունները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն. Ավինյան
Անընդունելի է. չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամ շինությունները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն. Ավինյան

Անընդունելի է. չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամ շինությունները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն. Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Անընդունելի է. չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամ շինությունները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն»:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Իմ հանձնարարականով մեր վարչական շրջաններում, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը, մեր վերահսկողության վարչությունը շրջայցեր են իրականացնում վարչական շրջաններում՝ տարբեր հատվածներում արձանագրելով ինքնակամ կառույցներ: Ուզում եմ հիշեցնել մեր վարչական շրջանների ղեկավարներին, որ դա առաջին հերթին իրենց և իրենց անձնակազմերի պատասխանատվությունն է:

Կարծում եմ խնդիր է, երբ մեր քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը, կամ էլ վերահսկողության վարչությունը գնում են, արձանագրում ինքնակամ նոր կառուցված շինություններ: Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը սևեռել այդ խնդրի վրա, որովհետև վստահեցնում եմ, յուրաքանչյուր արձանագրված ինքնակամ շինություն այսուհետ վարչական շրջանի ղեկավարի համար խնդիր է լինելու, որովհետև ես չեմ կարող մի ձեռքով քանդել տալ բոլոր հատվածներում այդ ինքնակամ շինությունները, ու ձեր աչքի առջև նորերը հայտնվեն, դա անընդունելի է»,- նշել է Ավինյանը:

14 Սեպտեմբեր, 2026 11:22
Վեր