Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Եթե չեմ սխալվում վիճակագրության տվյալներով այս տարի աճ չունենք գյուղատնտեսության ոլորտում։ Ընդհակառակը՝ ունենք նվազում։ Կարող ենք ասել, որ դա անսպասելի չէր ընդհանարապես։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին։
«Կառավարության ծրագրում հստակ գրված է, որ գյուղատնտեսություն ասելով մենք այլևս պետք է հասկանանք ինտենսիվ գյուղատնտեսությունը, որովհետև գյուղատնտեսության այն ձևերը որոնք լայնորեն կիրառվում են, դրանք այլևս գյուղատնտեսություն չեն և դրանք երբեք չեն աճելու։ Ընդակառակը դրա աճելու ուղղությամբ ջանքեր գործադրելը նշանակում է Հայաստանը դատապարտել չզարգացող ճանապարհով զարգացնելու փորձերի»,-ասաց վարաչապետը։
Փաշինյանը ընդգծեց, որ մի կողմից պետք է զարգացնել ինտենսիվ գյուղատնտեսությունը, մյուս կողմից դիվերսիֆիկացնել այն, այդ թվում գյուղմթերքի արտահանման շուկաները։
«Ոչ միայն գյուղատնտեսության, այլ տնտեսության ցանկացած ճյուղ, եթե մեր կախվածությունը որևէ մի կետից անհամաչափ է, նշանակում է մենք չունենք կառավարում մեր ոլորտները զարգացումը ապահովելու ու կազմակերպելու համար»,-ասաց վարչապետը։
Փաշինյանը հիշեցրեց, որ գյուղատնտեսության ոլորտում իր գլխավորած կառավարությունը իրագործում է բազմաթիվ ծրագրեր, որոնց շրջանակներում՝ սկսած 2018 թվականից100 միլիոնավոր դոլարների աջակցություն է ցուցաբերվել գյուղացիներին։


