ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին Zarkerak - ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին
Zarkerak Zarkerak - ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին
ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին

ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը և խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը սեպտեմբերի 18-ին ընդունել են ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին, Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին ու Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին։

 

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ ընդլայնվող հարաբերություններին, ՀՀ-ԵՄ միջև վիզաների ազատականացման գործընթացին, առևտրատնտեսական, քաղաքական, պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի։

 

«Շվեդիան, Բելգիան և Նիդերլանդները պարզապես եվրոպական երկրներ չեն մեզ համար, այլ ժողովրդավարության, օրենքի գերակայության, ինստիտուցիոնալ մշակույթի վառ օրինակ են, և մեր ծրագրով պետականաշինության մեջ փորձելու ենք հասնել այդ չափանիշներին։ Ժողովրդավարական բարեփոխումները մեր քաղաքական հանձնառությունն են և մեր պետականության անվտանգության հիմնական երաշխիքները։ Եվ այստեղ ձեր աջակցությունը բարձր ենք գնահատում»,- դիմելով դեսպաններին՝ մասնավորապես ասել է Արուսյակ Մանավազյանը։

 

Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի խորացումն ու ակտիվացումը։ Այդ համատեքստում ընդգծվել է խորհրդարանական բարեկամական խմբերի դերակատարությունը։

 

Խմբակցության ղեկավարն արժևորել է ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, ինչպես նաև դրական գնահատել Եվրոպական միության կողմից հայկական որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր վերացումն ու կրճատումը։

 

Հյուրերի խնդրանքով անդրադարձ է կատարվել նաև խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ հարաբերություններին և այլ հարցերի։

19 Սեպտեմբեր, 2026 11:00
Վեր